ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Facebook-ով տեսաուղերձ է հղում Հարավային Կովկասի երկրներին (video)


13:52 , 7 սեպտեմբեր, 2012

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը Թբիլիսի այցի ժամանակ Facebook-ի իր էջում տեսաուղերձ է հղել Հարավային Կովկասի երկրներին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տեսաուղերձում խոսում է Հարավային Կովկասի դերի ու նշանակության մասին և Վրաստանն անվանում դաշինքի «հատուկ գործընկեր»՝ հյուսիսատլանտյան անվտանգության ապահովման հարցում:

Նա ընդգծում է, որ ՆԱՏՕ-ն համագործակցում է Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ պաշտպանության ու անվտանգության ոլորտում բարեփոխումների հարցում, և կշարունակի համագործակցությունը: Նրա խոսքով՝ Հարավային Կովկասը մեծ տնտեսական պոտենցիալ ունի, որի զարգացմանը խոչընդոտում են հակամարտութունները, որոնք անհրաժեշտ է կարգավորել: