Ուսանողներին բողոքի «քշելու» փոխարեն լավ կլիներ ինքնուրույն հավաքվեին ասենք, 25-ական հանրապետական և դաշնակ ուսանող


13:50 , 7 սեպտեմբեր, 2012

ԵՊՀ-ում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը նախորդել է հարյուրավոր ուսանողների բողոքի ակցիան առ այն, որ ՆԱՏՕ-ն անհրաժեշտ չափով չի դատապարտել Իլհամի արարքը: Շատ ավելի լավ կլիներ, եթե դա չկազմակերպվեր բուհերի ռեկտորատների կողմից` ուսանողներին քշելու բողոքի, և թեկուզ ինքնուրույն հավաքվեր, ասենք, 25-ական հանրապետական և դաշնակ ուսանող: Հասկացեք, վերջապես, ինչքան մնանք սովետմածողության ծիրում` այնքան ժամանակ մեր երկիրը կմնա այնպիսին, ինչպիսին կա այսօր: