Ցերեկային քունը կրճատում է կյանքի տևողությունը


10:20 , 11 հոկտեմբեր, 2014

a945e5289da421c0b8164cd18d0603a3b808dfe81in.am-ը գրում է.

Այս եզրակացությունը վերաբերում է նրանց, ովքեր սիրում են ցերեկները մեկ ժամից ավել քնել: Նրանց շրջանում հատկապես տարածված է թոքային պաթոլոգիայի հավանականությունը, գրում է percare.ru-ն:

Հատկապես սպառնալիքի տակ են 40-65 տարեկան անձինք, ովքեր սիրում են ցերեկները մի քանի ժամ քնել: Տարիքային այս խմբի մոտ ցերեկային երկար քնի պատճառով վտանգի սպառնալիքը մյուս խմբերի հետ համեմատած ավելի բարձր է:

Մահացու հետևանքների սպառնալիքը մեծ է նաև այն մարդկանց համար, ովքեր 40 տարեկանից սկսած ցերեկային քնին մեկ ժամից ավելի քիչ ժամանակ են հատկացնում:

Չնայած վիճակագրական տվյալների՝ բրիտանացի գիտնականները առայժմ պատրաստ չեն հայտարարել այն մասին, թե ցերեկները մեկ ժամից ավել քնելը կարող է առողջության համար վնասակար լինել: