Որքան թանկ է ամուսնական մատանին, այնքան կարճատև է ամուսնությունը. գիտնականներ


09:37 , 11 հոկտեմբեր, 2014

uchenye-chem-dorozhe-obruchalnye-kolca-tem-koroche-brak_46338_01in.am-ը գրում է.

Ադամանդները թեև աղջիկների լավագույն ընկերներն են, սակայն դրանք չեն նպաստում տևական երջանիկ ամուսնությանը: Նման հայտարարությամբ են հանդես եկել Էմորի համալսարանի գիտնականները: Հետազոտությանը մասնակցել են ավելի քան 3000 մեծահասակ ամերիկացիներ: Այս մասին հայտնում է The Huffington Post-ը:

Այսպիսով՝ տղամարդիկ, ովքեր ամուսնական մատանիների վրա ծախսել են 2000-4000 դոլար, ամուսնալուծվել են 1.3 անգամ ավելի հաճախ, քան ավելի տնտեսող փեսացուները, ովքեր գնման վրա ծախսել են 500-2000 դոլար: Թանկարժեք մատանիներ ընդունած կանանց շարքում նույնպես դիտվել է ամուսնալուծությունների բարձր մակարդակ:

Բացի այդ, հարսանիքի վրա 20 հազար դոլար ծախսողներն ամուսնալուծվել են 3.5 անգամ ավելի հաճախ, քան նրանք, ում հարսանիքը արժեցել է 5000-10 հազար դոլար:

Գիտնականները երևույթը բացատրել են սթրեսով՝ կապված ծախսերի ու արարողությունն իդեալական անցկացնելու ձգտման հետ: