Հիվանդանոցների Սովետից պահանված «լիֆտովշիկները» թող գնան հիվանդանոցի տիրոջից փող ուզեն


09:03 , 11 հոկտեմբեր, 2014

Մտնում ես հիվանդանոցի վերելակ, ուր չգիտես ինչի պահպանվել են սովետի «լիֆտովշիկները» իրենց «պտի տաս» հայացքով ու անպայման «խալաթի» դիմացի լայն գրպանով: Ոտքից գլուխ չափում է քեզ ու փորձում կռահել 50, 100 թե 200 տվող ես… Հետո նկատելով քո «չեմ տալու» հայացքը ու լսելով որ 5-րդ հարկ ես գնում սկսում բողոքել
-Ու՜ֆ, էլի հինգ, Ի՞նչ են լսել սաղ էսօր հինգ-հա-հինգ: Մարդ բան ու գործ չունի, մնումա գնամ հինգում կանգնեմ ու մնամ… Սենց բա՞ն կլնի, այ մարդ էս ի՞նչ կյանքա, լսի…
Նայումա դեմքիդ ու հասկանում որ մտածում ես «տոտա ջան, իզուր մի ճարտարախոսի, 5-րդ հարկի պալատի համար որը 20000 մուծում եմ գնա հիվանդանոցի տիրոջիցդ փողերդ ուզի» ու շարունակում…
-Վաբշե տը էս լիֆտը հիվանդների համարա, մարդկանց համար աստիճան կա...