ՈՉ կոչերով պաստառներ տեղադրեցինք կառավարության շենքի մոտ


22:20 , 10 հոկտեմբեր, 2014

Այսօր Ազատության հրապարակում մենք կրկին ապացուցեցինք, որ պատրաստ ենք ու վճռական մեր պայքարում՝ առաջնորդվելով հանուն ժողովրդի և ժողովրդի համար սկզբունքով:
Քիչ առաջ, տասնյակ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ ավարտված հանրահավաքից հետո ՈՉ կոչերով պաստառներ տեղադրեցինք կառավարության շենքի մոտ, որով ևս մեկ անգամ բարձրաձայնեցինք հասարակության հավանությունը ստացած 12 կետերը և ՈՉ ասեցինք Սահմանադրական այն փոփոխություններին, որը փորձում են իշխանությունները հրամցնեն հանրությանը:
Ժողովուրդը չի ցանկանում և չի հանդուրժի Սահմանադրական արհեստածին այն փոփոխությունները, որով կանաչ ճանապարհ է բացվում ներկա իշխանության վերարտադրվելուն:
Այլևս անշրջելի է ժողովրդի արդարացի պահանջը :