ՕԵԿ-ն այսօրվանից կլինի եթերում. օրը հատուկ է ընտրված


14:32 , 10 հոկտեմբեր, 2014

Newsbook.am-ը գրում է.

Ինչպես հայտարարում են ՕԵԿ-ին պատկանող լրատվական կայքերը, այսօր` հոկտեմբերի 10-ին, այս կուսակցության առաջնորդին պատկանող Հ3 հեռուստաընկերությունը բացելու է վերջապես իր անդրանիկ եթերաշրջանը: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ միանգամայն առեղծվածային կերպով է այս ընկերությունը հայտնվում հեռուստադաշտում, երբ որևէ մրցույթի չի մասնակցել, երբ չկա Հեռուստատեսային և ռադիոյի ազգային հանձնաժողովի համապատասխան որոշումը:  Մեզ առավել հետաքրքրողն այն էր, թե հատկապես ինչու՞ է ընտրված հոկտեմբերի 10-ը, երբ դեռևս սեպտեմբերի առաջին օրերից խոսվում էր եթերաշրջան սկսելու մասին, իսկ օրերս էլ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի էր ունեցել հեռուստաընկերության շնորհանդեսը: Շնորհանդես, նշանակում է արդեն հաստատված իրողության, կատարված ստեղծագործության կամ տպագրված գրքի, պատրաստի ծրագրի առաջնամուտք և հայտնություն: Մինչդեռ Հ3-ը բավարարվել էր բեմին դրված մոնիտորով, ծափերով ու «գլամուռային» ելույթներով: Իհարկե, գավառային «գլամուռով»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ