11:36 , 10 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Սերբիայում մեկուսացվել է 708 մարդ՝ կապված Էբոլա տենդի վիրուսի տարածման սպառնալիքի հետ: Այս մասին ասվում է երկրի առողջապահության նախարարության կայքում՝ փոխանցում է Rosbalt-ը:
«Վիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում բժշկական հսկողության տակ են առնվել 708 անձինք, որոնցից 92-ը ժամանել են շրջաններից, որոնց սպառնում է Էբոլա տենդը»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ առողջապահության նախարարությունը մտադիր է ընդունել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ ապահովելու համաճարակից երկրի պաշտպանությունը:
Էբոլայի զոհերի թիվը հասել է 3879-ի, վարակման դեպքերը՝ 8033-ի: