Էբոլան կարող է Աֆրիկայից Ռուսաստան հասնել


23:02 , 9 հոկտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Ինչպես գրում են արտասահմանյան լրատվամիջոցները, փորձագետները կատարել են ուսումնասիրություններ և եկել այն եզրահանգման, որ Էբոլայի վարակն Աֆրիկայից Ռուսաստան կարող է հասնել արդեն հոկտեմբերի վերջին: Նույնիսկ նշվում է կոնկրետ ամսաթիվ՝ հոկտեմբերի 24-ը: Դրա հավանականությունը, սակայն, 1% է գնահատվում, իսկ մեկ ամիս անց՝ արդեն 5%:

Ըստ աղբյուրի` դա կարող է տեղի ունենալ եվրոպական ավիաընկերությունների չվերթների միջոցով:

 Հավելենք նաև, որ վարակի տարածման ավելի մեծ՝ 50 - 75% ռիսկերի են ենթակա Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բելգիան, Իսպանիան, Շվեյցարիան: