Թոքերի քաղցկեղը որոշել են կտրած եղունգներով


22:00 , 9 հոկտեմբեր, 2014

Ամերիկացի գիտնականները հանգել են եզրակացության որ թոքերի քաղցկեղի վտանգը կարելի է գնահատել եղունգների հետազոտությամբ։
Ինչպես ցույց է տվել ակտիվ ծխող ավելի քան 800 մարդու ոտքերի մեծ մատների դանդաղ աճող եղունգների հետազոտությունը վերջիններս իրենց մեջ տեղեկատվություն են պարունակում թե ակտիվ ու թե պասիվ երկրորդական ծխի քանակի մասին։
Այդ ծուխն էլ հենց թոքերի քաղցկեղի առավել տարածված պատճառն է։