ՀՀ քաղաքաշինության նախարարությունը միացավ Գյումրիում կառուցվող «Թումո» կենտրոնի մասնաճյուղի կառուցման դրամահավաքին


21:20 , 9 հոկտեմբեր, 2014

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի առաջարկով նախարարության աշխատակազմը միացավ Գյումրիում «Թումո» ուսումնակրթական կենտրոն հիմնելու համար կազմակերպված դրամահավաքին: 
«Թումո» կենտրոնը հնարավորություն է տալիս պատանիներին ստանալ կրթություն և ունենալ աշխատանք երկրի առաջատար ընկերություններում: 
Նախարարից մինչև առաջին կարգի մասնագետ այս նպատակով կազմակերպված դրամահավաքին անձնական ներդրում կատարելով մեկ միլիոն դրամ են հանգանակել և փոխանցել ի նպաստ «Թումո» կենտրոնի կառուցման համար բացված հաշվեհամարին: