Հայաստանի եզդիներն Օբամայից օգնություն են խնդրել


18:09 , 9 հոկտեմբեր, 2014

Հայաստանի եզդիներն Օբամայից օգնություն են խնդրելArmnewsTV.am-ը գրում է․

Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները շարունակում են ահազանգել Իրաքի հյուսիսային մասում իրենց ազգակիցների ծայրահեղ ծանր վիճակի մասին: «Իրաքի և Լեվանտեի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հալածում և կոտորում է եզդիներին: Ըստ Աշխարհի եզդիների ազգային միության նախագահի` եզդիների վրա հարձակվում են ոչ միայն ահաբեկիչները: 

Լեռներում ապաստանած եզդիների սննդի պաշարները սպառվել են, առջևում էլ ձմեռ է: Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները վրդովված են հզոր երկրների անտարբերությունից: Վստահեցնում են, որ եզդիների համար Իրաք ուղարկված հումանիտար աջակցությունը չնչին է, եղածի մի մասն էլ չի հասնում հասցեատերերին: Իրաքի եզդիներն իրենց նախկին բնակավայրերը կկարողանան վերադառնալ միայն այդ դեպքում, եթե ստեղծվի Եզդիական ինքնավար տարածք:

 Հայաստանի Եզդիական համայնքի ներկայացուցիչներն այսօր հավաքվել էին ԱՄՆ դեսպանատան դիմաց: Նախագահ Օբամային հասցեագրված նամակում օգնություն են խնդրում Իրաքի իրենց ազգակիցների համար:

Տեսանյութը՝ այտեղ