Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարին


13:53 , 9 հոկտեմբեր, 2014

Galatv.am-ը գրում է.

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին:

Ողջունելով հյուրին՝ Նախագահն ընդգծել է, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են քննարկելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարը, անդրադառնալու նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդարանի Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի գործունեությունը՝ ուղղված Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացմանը, Եվրոպական խորհրդարանում Հայաստանին հուզող հարցերի բարձրացմանը: Այդ ամենում Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է նաև տիկին Էլենի Թեոխարուսի անձնական ներդրումը, շնորհակալություն հայտնել նրան և բարեկամության խմբի բոլոր անդամներին՝ ակտիվ, անաչառ ու հետևողական գործունեության համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ