Երջանիկ եմ, որ անում եմ իմ սիրած գործը իմ սիրած երկրում. Հայկ Մարության


12:52 , 9 հոկտեմբեր, 2014

Մեկ տարի աշխատելուց հետո Սուպեր մամա ֆիլմը հանձնեցինք հանդիսատեսի դատին: Ֆիլմի ընթացքում մարդիկ լիաթոք ծիծաղեցին, իսկ վերջում հուզվեցին այն աստիճան, որ շատերը չէին կարող թաքցնել իրենց արցունքները:
Իսկ ես...ես հասկացամ, որ երջանիկ եմ: Երջանիկ եմ, որ կարողացանք մարդկանց երկու ժամով կտրել առօրյա հոգսերից և տանել մի աշխարհ, որտեղ կա արդարություն և պատիվ, մարդասիրություն և սեր: Երջանիկ եմ, որ անում եմ իմ սիրած գործը իմ սիրած երկրում: