Ելույթ ունենալով Եվրախորհրդարանի շենքի մոտ` Կոնչիտա Վյուրստը այդ կերպ իր աջակցությունն է հայտնել համասեռամոլների, տրանսսեքսուալների և լեզբուհիների իրավունքների պաշտպանությանը: Կոնչիտան ավելի վաղ հայտարարել էր, որ ելույթը ոչ այնքան համերգ է, որքան քաղաքական ակցիա:
Միջոցառումը կազմակերպվել է եվրախորհրդարանի հինգ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից, որոնց հովանավորել է եվրախորհրդարանի փոխխոսնակ ավստրիացի Ուլրիկե Լունաչեկը:
Հատկանշական է, որ Լունաչեկը նշել է, որ իր աջակցությունը պայմանավորված է ոչ թե այն հանգամանքով, որ ինքը լեսբուհի է, այլ այդ ամենը նշանակում է, որ Եվրոպայում հավասարություն և եղբայրություն է իշխում:
