Հնարավորություն է ստեղծվել գործող իշխանության խաղաքարտերը խառնելու ու ժողովրդի մանդատով իշխանություն ձևավորելու


12:27 , 9 հոկտեմբեր, 2014

 Այսօր՝ ժողովրդի ու խորհրդարանի ոչ իշխանական ուժերի համագործակցությամբ, եզակի հնրավորություն է ստեղծվել գործող իշխանության խաղաքարտերը խառնելու ու ժողովրդի մանդատով իշխանություն ձևավորելու համար: Իշխանության ու ժողովրդի միջև օր-օրի ավելացող տարածությունը, իշխանության նկատմամբ հավատի լիակատար բացակայությունն ու երկրին պատուհասած սոցիալ-տնտեսական աղետն այլևս անզոր է կասեցնել այն համաժողովրդական շարժումը, որը ժողովրդի ծոցից է գալիս: Արտագաղթելու փոխարեն պետք է պայքարնեք, խավարն անիծելու փոխարեն՝ մեկ մոմ վառենք, անվերջ դժգոհելու փոխարեն՝ կոնկրետ գործողություններով ստիպենք, որպեսզի օրվա իշխանությունը հաշվի նստի և կատարի ժողովրդի բոլոր պահանջները: Սկսենք մեր ներքին ու բարոյական ազատության վերանվաճումը Ազատության հրապարակից: