Ավելի քան 6մլն «սառցե դույլ» մարտահրավերի տեսանյութեր նկարահանվեցին ու տեղադրվեցին Facebook-ում ու Instagram-ում այս ամռանը՝ օգնելով «ALS Association»-ին, որը պայքարում է ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ հիվանդության դեմ, հավաքել մոտ 95մլն դոլար։
Այժմ ՅՈւՆԻՍԵՖ-ը ցանկանում է դրամահավաք կազմակերպել նոր մարտահրավերի միջոցով, որը կոչվում է արթնանալու սելֆի՝ #WakeUpCall selfie։
Գաղափարը պարզ է։ Այստեղ կարիք չկա թրջվելու, անգամ անկողնուց վեր կենալու։
