Երևանյան փողոցներում ինքնադրսևորվել ցանկացողները թող դա անեն հայ-ադրբեջանական սահմանագծում


11:34 , 9 հոկտեմբեր, 2014

 Ֆեյսբուքում կամ նույնիսկ երևանյան փողոցներում ինքնադրսևորվել ցանկացողներին առաջարկում եմ դա անել հայ-ադրբեջանական սահմանագծում՝ անդամագրվելով մեր բանակի հետախուզական ջոկատներին: Եթե, այնուամենայնիվ, դա բավարար չի լինելու ադրենալինի արտադրության տեսակետից, ապա առաջարկում եմ ինքնահաստատվել մի երկու հարյուր կիլոմետր հարավում առկա թեժ կետում՝ պաշտպանելով հայկական սրբավայրերը: Կոսմոպոլիտները կարող են իրենց ռազմա-ադրենալինային գործունեությունը ծավալել՝ պաշտպանելով եզդի և կամ քուրդ խաղաղ բնակչությանը: