11:29 , 9 հոկտեմբեր, 2014
Դեռ պարզ չի...
Երեկ Սուրիկ Խաչատրյանի ելույթից մի հատված տեսա ու զգացի, թե մարդը մարզպետ նշանակվելուց հետո որքան հուզված է, դրան գումարած ուսուցիչների տոնը ու նոր ի հայտ եկած դոկտորի թուղթը: Բա այսքան լավ նորություններից ու դպրոցական հուշերից հետո ով կարար թղթից առանց հուզվելու ու բառերը խառնելու ելույթ կարդա: Մի դատապարտեք, դուք դեռ այդ հուզումնալից պահերը կապրեք:
Եռյակենց մոտ դեռ մի քանի չպարզված հարցեր կան ու առաջին հերթին Լիդերների մասնակցել չմասնակցելու հարցն է, այլ կերպ ասած լիդերները դեռ չեն որոշել հոկտեմբերի տասը կարևոր օ՞ր է, թե՞ ոչ: Իվետա Տոնոյանն ասել էր, որ դեռ պարզ չի Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը: Արմեն Մարտիրոսյանի խոսքերով Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության մասով խոչընդոտներ չկան , բայց դե տենանք: ՀԱԿ-ից ու ԼՏՊ-ից խեր խաբար չկա:
Հ3 -ի աշխատակազմին ու ՕԵԿ-ին խորհուրդ կտամ մարդկանցից չնեղանալ, երբ լոգոյի մասով բան են ասում: Լուրջ ի գիտություն ընդունեք նրանց ասածը ու մի հատ նորմալ լոգո սարքեք: Պետք լգա էլի: Մեկս մեկով:
Երեկ լուր տարածվեց, որ Համասեռամոլներին գովերգող կայք է բացվել հայաստանում: Ֆեյսբուքում տենց խմբեր շուտվանից կան: Վատն այն է, որ սա չի հակասում մեր օրենքներին ու մենք ստպված պետք է հարմարվենք: Սակայն լավ կլինի այսպիսի բաների մասին քիչ խոսենք ու թողենք, որ այն մոռացության մատնվի: