«Չորրորդ իշխանություն». Արամ Զավենիչը կուսակցականներին հրահանգել է չմասնակցել հանրահավաքին


09:30 , 9 հոկտեմբեր, 2014

«ՉԻ» տեղեկություններով, «Հանրապետություն» կուսակցությունից բավական մեծ թվով անդամներ ցանկություն են հայտնել մասնակցելու հոկտեմբերի 10-ի ընդդիմության հանրահավաքին, ինչը դուր չի եկել Արամ Սարգսյանին:

Ասում են, որ ոգևորությունը կոտրելու համար Արամ Զավենիչը հրահանգել է «անհնազանդ» կուսակցականներին այդ օրը չերևալ Ազատության հրապարակում:

Քաղաքական մակարդակով որոշում է ընդունվել հանրահավաքին չմասնակցել, ինչը շարքային և «ոչ այնքան շարքային» անդամների կողմից միաձայն չի ընդունվել:

Մեզ հետ զրույցում կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը, սակայն, վստահեցրեց, թե նման որոշում իրենք չեն ընդունել: Նա ասաց, որ բոլոր նրանք, ովքեր կցանկանան մասնակցել հանրահավաքին, կարող են իրենց ազատ զգալ»,-գրում է թերթը: