09:01 , 9 հոկտեմբեր, 2014
Հեռուստատեսության աշխատողի պատասխանատվությունը ավելի կիրթ ու գրագետ հասարակարգ ձևավորելու գործում առավել քան կարևոր է։ Հեռուստաեթերը պիտի լինի թանկ. թանկ ոչ թե գովազդատուների, այլ հեռուստադիտողի համար։ Աղմկոտ ու էժանագին շոուի սպասող հեռուստադիտող միշտ էլ կգտնվի, բայց եկեք չմոռանանք մնացածի մասին։ Հյուր-հեռուստադեմքեր ստեղծում են կադրից դուրս աշխատողները, իսկ շատերի գիտակցության մեջ այդ նույն հասարակության առջև պատասխանատու լինելու զգացումը զրոյական է։ Արժևորեք եթերը ու ամեն երկրորդին մի դարձրեք հեռուստադեմք. մի ստիպեք նրանց հավատալ, որ իրենք են լավագույն հայրենասերները,հոգեբանները, իրավաբանանները ու խորհուրդ տվողները։ Սիրուն չի։