«Ժողովուրդ». «Արմավիան» լուծարվեց


08:50 , 9 հոկտեմբեր, 2014

Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Արմավիա» ավիաընկերության հարցերով արդեն սկսել է զբաղվել լուծարային կառավարիչը:

Նա պետք է զբաղվի ընկերության ողջ սեփականության վաճառքով և գոյացած գումարով կատարի «Արմավիայի» պարտավորությունները: 

Այսինքն երբ կառավարիչը վաճառի «Արմավիայի» կիսասարք օդանվերն ու դատարկված գրասենյակները, այդ ժամանակ նոր հնարավոր է՝ աշխատակիցները ստանան իրենց աշխատավարձերը, որոնց համար տևական ժամանակ է, ինչ պայքարում են»,-գրում է թերթը: