«Ժամանակ». Air Armenia-ի երեկվա չվերթները կրկին չեղարկվել են


08:38 , 9 հոկտեմբեր, 2014

« Air Armenia-ի ավիաընկերությունը շարունակում է համառել և, ի պատասխան «Ժամանակ»-ի հրապարակումների, հաղորդագրություններ տարածել, թե իրենց մոտ ամեն ինչ կարգին է, ֆինանսական խնդիրներ չկան, իսկ չվերթներն իրականացվում են կանոնավոր կերպով:

Մինչդեռ մեր հավաստի տեղեկություններով՝ երեկ ևս չեղյալ են համարվել ավիաընկերության դեպի Մոսկվա միանգամից մի քանի չվերթ, իսկ մեկ թռիչք իրականացվել է ուշացումով»,-գրում է թերթը: