23:00 , 8 հոկտեմբեր, 2014
Araratnews.am-ը գրում է․
Էբոլայով հիվանդացած իսպանուհու շունը քնեցվել է: Այս մասին հաղորդում է իսպանական Efe պարբերականը՝ հղում կատարելով Իսպանիայի առողջապահության նախարար Խավիեր Ռոդրիգեսին:
«Ցավոք, մենք ընտրություն չունեինք», – հայտարարել է Ռոդրիգեսը:
Ավվելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի դատարանը թույլատրել էր քնեցել շանը, որ պատկանում էր Էբոլայով հիվանդ կնոջը:
Հիշեցնենք, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական հաղորդման համաձայն՝ ներկայումս գրանցվել է վիրուսով հիվանդացության 8033 և մահացության՝ 3879 դեպք: Ընդգծվում է նաև, որ այդ տվյալները նշանակալիորեն նվազեցված են: Իրական ցուցանիշները կարող են շուրջ 2,5 անգամ ավելին լինել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ