22:41 , 8 հոկտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
Ճապոնիան ակտիվ հետաքրքրվածություն է ցուցաբերում Եվրասիական տնտեսական միության նկատմամբ: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդան. «Մեր երկիրը մեծ հետաքրքրությամբ հետևում է այն ամենին, ինչ կատարվում է Եվրասիական տնտեսական միության շուրջ»:
Խոսելով ռուս-ճապոնական հարաբերությունների մասին` Կիսիդան ասել է, որ այժմ այդ հարաբերություններում գոյություն ունի ուկրաինական բարդ հարցը. «Սակայն մենք կցանկանայինք շարունակել Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը»: