Գյումրվա հանրահավաքում Եռյակն այսօր հայտարարեց, որ իրենք երբևէ ամենաուժեղ ընդիմությունն են


22:06 , 8 հոկտեմբեր, 2014

Գյումրվա հանրահավաքում Եռյակն այսօր հայտարարեց, որ իրենք երբևէ ամենաուժեղ ընդիմությունն են: Չէ, չէ... մի ծիծաղեք, մի պահ սպասեք: Օրինակ ես առաջին անգամ եմ տեսնում ընդդիմություն, որի միջի ամենամեծ ուժը չի ընդունում, որ ինքն ընդդիմություն է, բայց լավ դա մի կողմ... կարելի է ավելի հետաքրքիր փաստեր վերհիշել:

Օրինակ 2008-ի Տեր-Պետրոսյանն ավելի թույլ էր հա՞ կամ 2013-ի Րաֆֆին: Բոլորդ էլ կհիշեք ու կհավաստեք, որ վերոգրյալ ժամանակահատվածներում ընդդիմությունը ավելի ուժեղ էր ու այն ժամանակ չկային կիսաընդդիմադիրներ կամ կիսաիշխանակններ:

Հարց է առաջանում. ինչու՞ է Եռյակը նման պաթետիկ հայտարարություններ անում: Սովորաբար քաղաքկաան գործիչները նման ելությներ են ունենում, երբ հստակ քաղաքական օրակարգ չկա: