ԱՄՆ նախագահը սպառնալիքներ է ստանում համացանցում


21:48 , 8 հոկտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շարունակում է մնալ համացանցում ագրեսիայի և հարձակումների հիմնական թիրախը, գրում է The Washington Post-ը:

«Նախ համացանցում Օբամային քննադատում էին այն մարդիկ, ովքեր կարծում էին, որ Օբամայի ռասայի մարդը չի կարող արդյունավետ կառավարել պետությունը: Այժմ այդպիսի արտահայտությունները ավելի են քչացել, սակայն ընդհանուր սպառնալիքների թիվը չի նվազում»,-գրում է թերթը:

Պարբերականը նշում է, որ ԱՄՆ ներկայիս նախագահը իր առաջին նախագահության ընթացքում երեք անգամ ավելի շատ է վիրավորանք ստացել, քան իր նախորդները: