Անդրեն պատրաստվում է ձայնասկավառակ թողարկել թուրքերի ու ադրբեջանցիների կողմից գողացած հայկական երգերով


19:28 , 8 հոկտեմբեր, 2014

Անդրեն պատրաստվում է ձայնասկավառակ թողարկել թուրքերի ու ադրբեջանցիների կողմից գողացած հայկական երգերովLife.panorama.am-ը գրում է․

«Սարի աղջիկ» նախագիծը, որի նպատակը հայկական ժողովրդական երգերը հայ երիտասարդության շրջանում տարածելն է, մեծ թափով առաջ է ընթանում: Առաջինը նախագծին միացավ երգիչ Անդրեն, որը մինչ օրս շարունակում է գործունեություն ծավալել նախագծի շրջանակներում:

«Նախագիծը լայնորեն տարածվեց երիտասարդների շրջանում: Առաջինը երգը կատարեցի ես և հորդորեցի մյուս երգիչներին ևս միանալ նախաձեռնությանը:  Առաջիկայում պատրաստվում եմ ձայնասկավառակ թողարկել, որում ներկայացված կլինեն թուրքերի ու ադրբեջանցիների կողմից գողացված հայկական ժողովրդական երգերը»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց Անդրեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ