Թուրքիան ծրագրել է գրավել հյուսիսային Սիրիան


18:56 , 8 հոկտեմբեր, 2014

Թուրքիան ծրագրել է գրավել հյուսիսային ՍիրիանYerkir.am-ը գրում է․

Անկախ սիրիական տագնապի ամբողջ տեւողության Թուրքիայի որդեգրած դերակատարությունից, վերջին շաբաթներին Թուրքիայի պահվածքը Սիրիայի հյուսիսային շրջաններում իրադարձությունների, հատկապես՝ Հայոց Ցեղասպանությունից վերապրածների կողմից հիմնադրված Արաբունար (քրդերեն՝ Քոբանի, արաբերեն՝ Այն ալ Արաբ) քաղաքի վրա «Իսլամական պետության» հարձակումներին ի տես, վկայում են այն մասին, որ Թուրքիան հստակ ծրագիր է հետապնդում «Իսլամական պետության» միջոցով գրավել հյուսիսային Սիրիան։

 Այս մասին է վկայում Թուրքիայի որոշումը՝ այս պահին եւ այս դեպքում փակել Սիրիայի հետ իր սահմանի այս հատվածը՝ թույլ չտալու, որ Թուրքիայի ճամբով օժանդակություն հասնի Քոբանիի քրդական դիմադրությանը։ Այս դեպքում Թուրքիայով ճամբան միակն է, իսկ Թուրքիան փակում է այդ ճանապարհը, երբ երեք տարի շարունակ թույլ է տվել որ աշխարհի տարբեր երկրներից զինյալներ հատեն Թուրքիա-Սիրիա սահմանը՝ դեպի Սիրիա, ներառյալ՝ Քեսապ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ