20:37 , 8 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Google Որոնում հավելվածը կվերլուծի Gmail-ի օգտատիրոջ նամակները, կառանձնացնի վճարման նամակները և կհիշեցնի հաշիվները վճարելու անհրաժեշտության մասին: Գործառույթն առայժմ գործում է միայն ԱՄՆ-ում՝ հայտնում է hitech.vesti.ru-ն:
Google-ը նամակների միջոցով որոշում է՝ որ ընկերությունից է եկել հաշիվը և ամսաթիվը, մինչև երբ պետք է այն վճարվի:

Օգտատերերը կարող են սեղմել ձայնային որոնման կոճակն Android-սմարթֆոնի կամ Googleի iOS-հավելվածում և ասել՝ «ցույց տուր ինձ իմ հաշիվները»: Բացի դրանից՝ կարելի է ճշտել ժամանակահատվածը, որի հաշիվները պետք է ցույց տալ:
Որպեսզի գործառույթն աշխատի, օգտատերը պետք է իր համաձայնությունը տա, որպեսզի որոնողական համակարգը վերլուծի իր փոստը: