Էկրանին դժվար չէ սեքսի իմիտացիա անել. Մեթ Դեյմոն


18:16 , 8 հոկտեմբեր, 2014

Matt-Damon-Golden-Globes-20141in.am-ը գրում է․

Այսօր իր ծնունդն է նշում Մեթ Դեյմոնը՝ ժամանակակից ամենատաղանդավոր, պահանջված, փակ ու համեստ դերասաններից մեկը: ELLE-ը զրուցել է դերասանի հետ:

Իրական կյանքում նա լուրջ է ու զգայուն, ինչպես իր էկրանային հերոսները, թեև նա թերություն ունի՝ սիրում է շատախոսել:

Նրա ընկերը՝ ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգը, ինչ-որ ժամանակ ասել է. «Եթե ունեք գաղտնիքներ, որոնց մասին բոլորը պետք է իմանան, պարզապես ասեք դրանք այն ժամանակ, երբ մոտերքում է Մեթը, ու շուտով դրա մասին կխոսի ամբողջ աշխարհը»:

Դերասանը ապրում է 5 կանանց շրջապատում՝ կնոջ ու 4 դուստրերի:

Ինչ վերաբերում է իր հայտնի լինելուն, ապա դերասանը խոստովանում է, որ երբեք չի կորցնում իրականության զգացումը, այդ իսկ պատճառով էլ հմայքի առումով չի մրցակցում Ռոբերտ Ռեդֆորդի, իսկ մերկության արվեստում՝ Ռայան Գոսլինգի հետ:

«Ես համեստ կյանքով եմ ապրում, աշխատում եմ, փոխում եմ տակդիրներ ու չեմ գովազդում այցերս սուպերմարկետ: Աստղին շրջապատում է արհեստական օճառե պղպջակ: Հայտնի մարդուն չեն քննադատում, նրան ժպտում են, ու եթե նա սկսի իրեն պահել՝ ինչպես վերջին սրիկա, ոչ ոք նրան չի կանգնեցնի: Դա արդյոք նորմա՞լ է: Եթե նման մարդը սխալ գործի, նա անգամ չի կարողանա այն հասկանալ: Ես լսում եմ մտերիմներիս խորհուրդները»,- ասում է դերասանը:

Ինչ վերաբերում է աստղի թուլություններին վերաբերող հարցին՝ թանկ մեքենաներ, հագուստ, ադամանդներ, ապա Դեյմոնը պատասխանում է, որ իր մեքենան ունի 4 անիվ, ժամացույցն ունի երկու սլաք, իսկ «ոսկյա զարդեր կրել է միայն Սոդերբերգի ֆիլմում՝ «Ջահերի հետևում»:

Անդրադառնալով նախագծին, որում դերասանը մարմնավորել է Մայքլ Դուգլասի սիրեկանին, ապա Դեյմոնը նշում է՝ «թեև խոսքը գնում է տղամարդկանց միջև «արգելված» հարաբերությունների մասին, սերն ինքնին ամենադժվար զգացումն է, որը ինքը մարմնավորել է էկրանին»:

«Սեքսը իմիտացիա անելը դժվար չէ, դժվար է մարմնավորել սերն ու խորը զգացումները»,- համոզված է դերասանը: