Փաստացի Արցախը ՀՀ մարզ է


19:14 , 6 սեպտեմբեր, 2012

1989թ դեկտեմբերի 1-ի որոշմամբ Արցախը միավորվել է ՀԽՍՀ-ի հետ: Վերամիավորման այդ որոշումը դրվել է Հայաստանի անկախության հռչակագրի հիմքում: Հայաստանի անկախությունը հռչակող ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կազմում ընտրված էին արցախցի պատգամավորներ, որոնք եղան առաջին ու առայժմ վերջին խորհրդարանականները Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնում:
1989թ դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումը չեղյալ չի հայտարարվել: Արցախը և նրա պետական կառույցները փաստացի ՀՀ և նրա համապատասխան կառույցների մասերն են: Փաստացի Արցախը ՀՀ մարզ է։