Կարմիր Լուսնից հետո Երկրի բնակիչները կտեսնեն ասուպային հեղեղ


16:36 , 8 հոկտեմբեր, 2014

moon3-pic4_zoom-1000x1000-545401in.am-ը գրում է․

Հոկտեմբերի 9-ի գիշերը Երկրի վրա կնկատվի Դրակոնիդի ասուպային հեղեղ՝ հայտնում է Vesti FM-ը:

«Երբ Երկիրը հատում է գիսաստղի ուղեծիրը, դրա մնացորդներն ընկնում են մեր մթնոլորտ. դրանք ասուպներն են: Երբ հոսքը մեծ է, դրանք պարզապես շատ են: Փոքրագույն մասնիկներն այրվում են հարյուրավոր կմ բարձրության վրա»,- ասել է Շտերնբերգի անվան ինստիտուտի աշխատակից Վալենտին Եսիպովը:

Նշվում է, որ տիեզերական անձրևը դիտել ավելի լավ է մինչ այգաբացը՝ պարզ ու մութ երկնքի ֆոնին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ NASA-ն Լուսնի ամբողջական խավարմանուղիղ հեռարձակում կվարի: Գիտնականները նշում են, որ ամբողջական խավարման ժամանակ լուսինը ստանում է կարմիր գույն: