ՀՀ և ԼՂՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահները համագործակցության հարցեր են քննարկել


15:37 , 8 հոկտեմբեր, 2014

ՀՀ և ԼՂՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահները համագործակցության հարցեր են քննարկելPanorama.am-ը գրում է․

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը նախօրեին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանին: Այս մասին հայտնում է կադաստրի պետական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ողջունելով հյուրին՝ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը դրական է գնահատել երկու կառույցների միջև ձևավորված համագործակցությունը և նշել, է, որ այսօր առկա են բոլոր հնարավորությունները հետագա համագործակցության առավել խորացման համար:

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են «ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2012-2015 թվականների ընթացքում համատեղ իրականացվող միջոցառումների» Համագործակցության հուշագրում նախատեսված միջոցառումների կատարմանը վերաբերող հարցեր, ըստ առանձին բնագավառների, կոնկրետ ժամկետներով ձևավորվել են հանձնարարականներ՝ նախատեսված միջոցառումների կատարումն ապահովելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ