Դեպի Ռուսաստան հայկական ձկնամթերքի արտահանման ծավալները նվազել են


14:50 , 8 հոկտեմբեր, 2014

Դեպի Ռուսաստան հայկական ձկնամթերքի արտահանման ծավալները նվազել ենPanorama.am-ը գրում է․

Վերջին մի քանի ամիսների ընթացքում դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական ձկնամթերքի արտահանման ծավալները նվազել են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ձկնարտադրողների և ձկնարդյունաբերողների միություն» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանը` հավելելով, որ պատճառը թուրքական ձկնամթերքն է, որը ի տարբերություն հայկականի, ռուսական շուկայում ավելի էժան է վաճառվում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է անհավասար մրցակցության:

Նրա խոսքերով` այսօր Հայաստանից տարեկան արտահանվում է մոտ 2 հազար տոննա ձկնամթերք, սակայն ռուսական շուկայում առավել մեծ պահանջարկ ունի հայկական իշխանը:

«Մինչդեռ իշխանի ներկա ծավալները հազիվ բավարարում են ներքին շուկայի պահանջարկը: Ինչ վերաբերում է թառափի արտահանմանն, ապա այն ավելի փոքր ծավալներով է իրականացվում»,- նշեց Ա. Աթոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ