14:10 , 8 հոկտեմբեր, 2014Araratnews.am-ը գրում է․

ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին, այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մինսկ՝ մասնակցելու հոկտեմբերի 9-ին Բելառուսի մայրաքաղաքում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։