13:57 , 8 հոկտեմբեր, 2014
Lurer.com-ը գրում է․
«Կարմիր խաչ»-ի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանի նկատմամբ դիվերսիոն ոտնձգություն իրականացնելու ժամանակ ձերբակալված Շահբազ Ջալալօղլու Գուլիևին և Դիլհամ Ասքերովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այցը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին:
ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցիչները դիվերսանտներին տեղեկություն են փոխանցել նրանց ընտանիքների մասին, ինչպես նաև վերջիններից համապատասխան տեղեկություն են ստացել փոխանցելու հարազատներին: