Վիկտոր Դալլաքյանը՝ Գառնիկ Իսագուլյանի փոխարեն. Ասում են վաղը Իսագուլյանը հրաժարական է տալու


18:49 , 6 սեպտեմբեր, 2012

Yerkir.am-ի հավաստի տեղեկություններով՝ վաղը հրաժարականի դիմում է ներկայացնելու ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը:
Կայքի աղբյուրները պնդում են, որ Իսագուլյանի տեղն ազատվում է Վիկտոր Դալլաքյանի համար:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր չընտրվելուց հետո մամուլում Վիկտոր Դալլաքյանին տարբեր պաշտոնների «նշանակեցին», բայց, ինչպես երևում է, նախկին պատգամավորը կրկին հանգրվան է գտնելու ԱԺ-ում՝ այս անգամ ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի կարգավիճակով: