13:30 , 8 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Բիլբաոյի «Ատլետիկ»-ը գլխավորող Էրնեստո Վալվերդեն ճանաչվել է Լա Լիգայի 2013/14թթ մրցաշրջանի լավագույն մարզիչ:
Նախորդ մրցաշրջանում «Ատլետիկ»-ը Վալվերդեի գլխավորությամբ զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:
«Ինձ համար սա մեծ պատիվ է: Բայց սա անհնար կլիներ առանց թիմի ու մենեջմենթի»,- Վալվերդեի խոսքերը մեջբերում է Իսպանիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը:
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում բասկերի գործերն առայժմ հաջող չեն: «Ատլետիկ»-ը 4 միավորով 19-րդն է: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային 2 խաղերում թիմը 1 միավոր է վաստակել 6 հնարավորից: