20 օրյա «հանգստից» հետո ադրբեջանական կողմը կրկին ակտիվացել է. armlur.am


12:40 , 8 հոկտեմբեր, 2014

20 օրյա «հանգստից» հետո ադրբեջանական կողմը կրկին ակտիվացել էArmlur.am-ը գրում է․

Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում օրերս հակառակորդի կողմից հնչեցված կրակոցներից, բարեբախտաբար, տուժածներ չկան: Այս մասին Armlur.am-ին տեղեկացրեց համայնքապետի տեղակալ Քալանթար Քալանթարյանը, ով հավելեց, որ դեպքի օրը բնակիչներն իրենց մեքենայով գնացել էին ավազ բերելու, և կրակոցներն արձակվել են այդ նույն մեքենայի ուղղությամբ: Ք. Քալանթարյանի փոխանցմամբ՝ բազմաթիվ փամփուշտներ են արձակվել, սակայն նշված մեքենային դիպել են դրանցից 8-ը: «Մոտ 20 օր հանգիստ վիճակ է տիրել: Ոչ մի կրակոց կամ արտառոց դեպք տեղի չի ունեցել: Այդ ընթացքում սահմանամերձ տարածք շատ էինք գնում՝ այգիները մշակելու: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ