12:32 , 8 հոկտեմբեր, 2014Armnewstv.am-ը գրում է․
Նյու - Յորքի ամենաէլիտար Մանհեթենի թաղամասի Կուկի շրջանում բարձրահարկեր չկան: Այստեղ միայն առանձնատներ են: Դրանցից մեկը ժամանակին պատկանել է Ֆիատ գործարանի հիմնադիր Ֆիատ ընտանիքին: Հենց նրանցից 1998 թվականին գնեց ամերիահայ բարերար Ասո Թավիթյանը: Բնակարանը նվեր էր իր կնոջը: Թավիթյանի կնոջ մոտ հայտնաբերվել էր քաղցկեղ և դրա դեմ պայքարում կնոջը խրախուսելու համար գործարարը գնեց ու նորոգեց այս տունը: Սակայն հաղթեց հիվանդությունը, Թավիթյանի կինը մահացավ 2002-ին: Հենց այդ ժամանակ գործարարը վերցրեց արձակուրդ, կնոջը սգալու համար:
Երեք տարի փորձեց սփոփել վիշտը և հետաքրքրվեց գեղանկարչությամբ: Սկզբում, նկարները գնում էր առանձնատան դատարկ պատերը լցնելու համար: Հետո ուսումնասիրեց, այժմ արդեն պատկառելի հավաքածու ունի` եվրոպական գեղանկարչության 16-18 դարերի բացառիկ գործեր, որոնք ժամանակ առ ժամանակ ցուցադրում է Նյու-Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը:
Այդ պատճառով Թավիթյանի մասին հրապարակումների պակաս չկա: Ու ոչ միայն նրա հավաքածուի պատճառով: Բուլղարահայ միգրանը Ամերիկա է եկել կրտսեր եղբոր հետ ընդամենը տասը դոլար գրպանում: Կարողացել է ընդունվել համալսարան, ավարտել, սեփական բիզնեսը դնել ու հաջողել: Ավելին, նա կարողացել է դառնալ ԱՄՆ ամենաազդեցիկ մարդկանցից մեկը:
Թավիթյանը նաև օգնում է Հայաստանին` կրթական ծրագիր ֆինանսավորել հատուկ երիտասարդ մասնագետների համար: Արտագնա Բանաձևը ներկայացնում է բացառիկ հարցազրույց բացառիկ կենսագրությամբ գործարարի ու բարեգործի հետ:
Տեսանյութն՝ այստեղ