Քեթի Փերիի սիրային նամակն աճուրդի կդրվի


12:18 , 8 հոկտեմբեր, 2014

58bee653e997734676fe1452b142a1511in.am-ը գրում է․

Ամերիկացի երգչուհի Քեթի Փերիի սիրային հին նամակը մտադիր են աճուրդի հանել: Ապագա աստղն այն գրել է 11 տարեկանում՝ 1995 թվականին: Այն հասցեագրված է եղել իր հավանած տղային: Հասցեատերը ոմն Քրիստոֆեր Վիլար է: Այս մասին հայտնում է Lady.ru-ն:

Համաձայն նամակի բովանդակության՝ Քեթին ծանոթացել էր նրա հետ ճամբարում: Տղան ու աղջիկը շարունակել են հանդիպել եկեղեցական հավաքներում:

Իր համակրանքի օբյեկտին ուղղած նամակը Փերին զարդարել է գույնզգույն կպչուն պատկերներով և գրել. «Դու ինձ շատ ես դուր գալիս: Պատասխանիր հնարավորինս շուտ»:

Լոտի մեկնարկային գինը 300 դոլար է:

Հիշեցնենք, որ Քեթիի հայրն ու մայրը նրան շատ խիստ են դաստիարակել, արգելել են հեռուստացույց դիտել և փոփ երաժշտություն լսել: Այնուհանդերձ, նա կուսությունից զրկվել է 16 տարեկանում: