12:10 , 8 հոկտեմբեր, 2014
Armnewstv.am-ը գրում է․
Մյանմարի քրիստոնեական ամենահին սրբավայրը սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցին է: 1862 թվականին, երբ այն կառուցվեց, Բիրմայում մի քանի հազար հայ առևտրական կար: Այսօր Մյանմարում մնացել է մի քանի հայ: Ռեյչել Մայնեսը հայ է, ժամանակը փոխել է նրա ազգանունը, պապը` Մինոսյան էր: BBC-ն Մյանմարի հայկական եկեղեցուն անդրադառնում է երկրորդ անգամ, առիթը Ամենայն Հայոց կաթողիկոսի այցն է Յանգոնի հայկական եկեղեցի:
BBC-ի լրագրողը տեղում պարզել է, թե որն է եկեղեցու խնդիրը: Երբ վեց տարի առաջ մահացավ Մյանմարի վերջին հայերից մեկը, որը կառավարում էր եկեղեցին, հայտնվեց Ջոն Ֆելիքս անունով հոգևոր սպասավոր: Նա պնդում է, որ ունի հայերի համաձայնությունը՝ եկեղեցական գործերով զբաղվելու համար: Հայերեն լեզվով անգամ Տեր Ողորմյա է կատարում:
Բայց Ջոն Ֆիլիպսը հայ չէ, հնդկական արմատներով մյանմարցի է և հայկական եկեղեցում հոգևոր ծառայություն կատարելու իրավունք չունի:
Հոգևոր սպասավորի հարցը Յանգոնում այդպես էլ բաց է մնում, բայց ամեն շաբաթ Կալկաթայից Յանգոն կայցելի հայ քահանա` հոգևոր ծառայություն իրականացնելու համար: Մինչև այդ, Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայությամբ Յանգոնի ժառանգության հիմնադրամը հայկական եկեղեցին ներառել է երկրի մշակութային արժեքների հատուկ ցուցակ:
Տեսանյութն՝ այստեղ