12:19 , 8 հոկտեմբեր, 20145 Անգուիլլա (2013թ․-ին 69,000 այցելու)


Չնայած սա Կարիբյան այն կղզիներից է, որն իսկապես կատարյալ է իր դրախտային գեղեցկությամբ, այնուամենայնիվ, այն այնքան էլ մատչելի չէ զբոսաշրջիկների համար, քանի որ այստեղ հիմնականում հանգստանում են աշխարհահռչակ աստղերը։


Սա աշխարհի 6-րդ ամենափոքր պետությունն է և սրա ՀՆԱ-ն բավականին բարձր է։ Լիխտենշտեյնը աննկարագրելի գեղեցիկ ու խաղաղ գյուղեր ունի, որտեղ կարելի է կատարյալ հանգիստ վայելել։ Գտնվելով Շվեյցարիայի ու Ավստրիայի միջև՝ գերմանախոս այս երկիրը միակն է աշխարհում, որ բացառապես Ալպերի վրա է գտնվում։ Ամռանը սա իսկական դրախտ է արշավների ու հեծանիվների սիրահարների համար, իսկ ձմռանը՝ դահուկասահքի սիրահարների համար։ Միայն թե պետք է կարողանալ վճարել այս հաճույքները վայելելոու համար։


Նիույից արևմուտք Տոնգան, հյուսիսում Սամոան, արևելքում Կուկի կղզիներն են գտնվում, իսկ դրանից 2400 կմ հեռավորության վրա Նոր Զելանդիան է։ Այս գեղեցիկ կղզու բնակչությունն ընդամենը 1400-ն է կազմում, սակայն նրան բավականին հյուրասեր մարդիկ են, որ սիրում են հյուրըկալել բոլոր նրանց, ովքեր ցանկություն կհայտնեն այցելել նրանց գողտրիկ գեղեցիկ բնակավայրը։ Կղզու 20 տոկոսը զբաղեցնում է Հուվալու արգելոց անտառը, այնպես որ բնության գեղեցկությունը լավագույնն է, որ կարող է առաջարել այցելուներին։ Իսկ 2003թ․-ին Նիուն դարձավ առաջին wifi ունեցող երկիրը։


Ժամանակին արձակուրդներն անցկացնելու համար մեծ ժողովրդականություն վայելող այս կղզին այդպես էլ չվերականգնվեց մի շարք բնական աղետներից հետո։ 1989թ․-ին Հուգո փոթորիկը կործանեց կղզու կառույցների 90 տոկոսը, իսկ 1995թ․-ին ժայթքեց Սուֆրւեր լեռան հրաբուխը։
Այնուամենայնիվ այս կործանարար հրաբուխը, այժմ այն խաղաքարտերից մեկն է, որը գրավում է զբոսաշրջիկնրին։



Այս երկիրը գտնվում է Հավայան կղզիներից դեպի հյուսիս 5 ժամվա հեռավորության վրա։ Խաղաղօվկիանոսյան այս կղզիները բրիտանական կառավարության տիրապետության տակ լինելու տարիներին հայտնի էին որպես Ջիլբերտի կղզիներ։ Կղզիներում դեռևս կարելի է նկատել Երկրորդ աշխարհամարտի թողած հետքը, իսկ արևմտյան մշակույթի ազդեցությունն այստեղ նվազագույնի է հասնում։ Դարեր շարունակ այստեղ մարդիկ շարունակում են ապրել իրենց սննդակարգում հիմնականում կոկոս, հացամիրգ ու ձուկ օգտագործելով։
Այստեղ կարելի է վայելել անկրկնելի ստորջրյա բնությունն ու փիրուզագույն լողափերը: