11:51 , 8 հոկտեմբեր, 2014
Երևանյան մի պրոբլեմ կա, որը գնալով մտահոգիչ է դառնում: Խոսքը փողոցները, մայթերը օրերով, ամիսներով, տարիներով վաճառվող, անսարք, մետաղի ջարդոն դարձած ավտոմեքենաների կայանատեղի դարձնելն է, լինի դա վճարովի, թե անվճար: Այս հարցը մտահոգիչ է և պետք է լուծում տալ…Քաղաքում կան բավականին ավտոշուկաներ, նույնիսկ ամենօրյա, ուստի նման դեպքերն արգելել է պետք` միանշանակ: Իսկ անսարք, ջարդոն դարձած, խանգարող մեքենաների համար հատուկ վայրեր ստեղծել:
Առանց այդ էլ մայրաքաղաքի փողոցները հաճախ ժամերով խցանված են այդ փորձանք դարձած ԱՊՊԱ-ների պատճառով և բառիս բուն իմաստով <<խեղդվում են>> երթևեկող մեքենաների քանակից:
Արդեն նույնիսկ բեռնատարներ ու այլազան մեքենաներ, սարքավորումներ են կանգնացնում մայրաքաղաքի կենտրոնական գերծանրաբեռնված փողոցներում` նույնիսկ Բաղրամյանի վրա...
Կանոնակարգել է պետք ինձ թվում է այդ հարցը, հասունացել է արդեն…