Ինչպիսի՞ երկրում մենք կարթնանաք հոկտեմբերի 11-ին


11:16 , 8 հոկտեմբեր, 2014

 Այս պահին,թերևս թիվ մեկ հարցը,որ հուզում է շատերիս, դա հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ճակատագիրն է․Ի՞նչ ունենք այսօր․

Իշխանություն,որը վերջին օրերին բացարձակ չի փոխում սեփական գործելաոճը,ավելին՝ ամեն բան կարծես ձեռնարկում է,որպեսզի հասարակության մոտ ավելանա ատելությունն ու անհնազանդությունը․Չնայած այս ամենի՝իշխանությունը, ըստ հայտնի աղբյուրների՝ գտնվում է տոտալ խուճապի մեջ..
Ընդդիմություն,որի հենասյուների կողմից արտահայտվող կոնկրետ գործողությունների տեսլականը,մինչ օրս,մեղմ ասած,մշուշոտ են․Ընդդիմությունը ներքուստ հավատում է,որ հոկտեմբերի 10-ին հրապարակ կբերի շատ ավելի մարդ, քան կոնկրետ սեփական համակիրներն են,բայց դեռ չի պատկերացնում՝ արդյոք կանի՞ այն քայլը,որին արդեն վեց տարուց ավել սպասում են իրենից․
Ժողովուրդ,որը հավասարապես զզվել է երկու ճամբարներից էլ և հոկտեմբերի 10-ին գնալու է հրապարակ՝կոնկրետ փոփոխությունների ակնկալիքով, քանի որ,ցանկացած այլ ճանապարհ՝ բացարձակ անընդունելի է իշխանությունների կողմից կեղեքված և ընդդիմության կողմից բազմիցս խաբված ու հիասթափված հասարակության համար․
Կա նաև հասարակության մի լուրջ զանգված, որը այս ամենը համադրելով, հոկտեմբերի 10-ին գտնվելու է հրապարակի «մատույցներում» և,դեպքերի լուրջ հեռանկարային զարգացումների դեպքում, հաստատապես միանալու է հրապարակում գտնվողներին․
Ի՞նչ կոնկրետ ճանապարհներ են ուրվագծվում այդ օրը։
1-Կրկնվելու է անցած տարիների սցենարը՝գուցե ռեմիքս տարբերակով,որի արդյունքում՝հրապարակ բարձրացած ուժերը վերջնականապես կարժեզրկվեն հասարակության աչքերում․ Նման սցենարի շարունակությունը անկանխատեսելի է, քանի որ հետադարձ ճանապարհը հավասարազոր է վերադարձ այս պահին տիրող իրականությանը, իսկ անծրագիր շարունակությունը՝ հղի է անկանխատեսելի հետևանքներով
2-Կոնկրետ պահանջվելու է իշխանության անմիջապես (ոչ թե 2 ամիս կամ մեկ տարի հետո) հրաժարականը,որի՝բնականաբար բացասական արձագանքը իշխանության կողմից բնականաբար բերելու է առճակատման
3-Ամեն բան ավարտվելու է անսպասելի և ավելի յուրահատուկ,քան համընդհանուր աղոթքը կամ իսահակյանական երեկոները․