ԲՀԿ-ն նահանջում է


11:05 , 8 հոկտեմբեր, 2014

Վանաձորում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Նաիրա Զոհրաբյանի շուրթերով ԲՀԿ-ն կոշտ հռետորաբանություն ցուցաբերեց: Վերջինս իր ելույթում անգամ օգտագործեց «այս իշխանությունը պետք է հեռանա» արտահայտությունը: Ընդամենը մեկ օր անց, սակայն, մեկ այլ ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը գործընկերոջ արտահայտած միտքը մեկնաբանեց, որ իրենք դրանով ուզեցել են ասել, թե թույլ չեն տա իրականացնել սահմանադրական բարեփոխումներ:

Տիկին Զոհրաբյանի ելույթը հուզականության պոռթկում էր, թե՞ լսարանին ուղղված հաշվարկված քայլ, դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ ԲՀԿ-ն նահանջ կատարեց` խուսափելով պատասխանատվություն ստանձնել հնչեցրած մտքի ողջ բովանդակության համար: