Իշխանությունն այսօր առավել սկզբունքային և բարոյական է, քան ընդդիմությունը


10:55 , 8 հոկտեմբեր, 2014

Carukyan_Levon_RaffiԵս երկար էի մտածում, թե ինչն է միավորում այսօրվա ընդդիմությանը և այսօր պարզեցի. նրանց միավորում է անպատասխանատվությունն ու սեփական կյանքի և անվտանգության նկատմամբ ծայրահեղ զգուշավորությունը: Ամենավճռական պահին Լևոն Տեր­-Պետրոսյանը միայնակ թողեց իր շուրջ համախմբված ժողովրդին, ամենավճռական պահին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ չի առաջադրելու իր թեկնածությունը նախագահական նախորդ ընտրություններում, ամենավճռական պահին Րաֆֆի Հովհաննիսյանը փաստացի լքեց իր շուրջը հավաքված ժողովրդին՝ նրանց թողնելով բախտի քմահաճույքին և հիմա Գյումրու քաղաքապետը եռյակի ամենավճռական հանրահավաքին միայնակ է թողել Գյումրին և գնացել արձակուրդ: Սա անդեմ, քաղաքական կամք չունեցող, միայն սեփական ես-­ի մասին մտածող մարդու արարք է, և այսօրվա Գյումրու հանրահավաքին գյումրեցիները առաջին հերթին պետք է պահանջեն իրենց քաղաքապետի հրաժարականը:
Քաղաքական գործիչը պետք է ունենա տեսակետ և այդ տեսակետի համար պայքարելու կամք: Մեր պետության ամենամեծ պրոբլեմներից մեկը կիսահղի գործիչներն են, ովքեր մի ձեռքով բիզնես են անում և բարեկեցիկ վայելում իրենց կյանքը, ինչպես օրինակ Սամվել Բալասանյանը, մյուս թևով ընդդիմություն են խաղում, փորձում սիրաշահել ժողովրդին՝ չհասկանալով, որ իրենց անբարոյական խաղերի արդյունքում են մեծամասամբ հիասթափվում քաղաքացիներն ու հեռանում:

Հ.Գ. Իշխանությունն այսօր անհամեմատ առավել սկզբունքային և առավել բարոյական է, քան ընդդիմությունը, և այսօր օրհասական է ոչ թե իշխանափոխությունը, այլ ընդդիմիության փոփոխությունը և րոպե առաջ պետք է փոխել այս ընդդիմադիր հարթակը, որպեսզի և՛ իշխանությունն ունենա արժանի տեսակ ունեցող այլընտրանք և՛ ժողովուրդն ամեն անգամ չհիասթափվի: