10:27 , 8 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 324-ի: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Ավելի վաղ չինական ԶԼՄ-ները հայտնում էին 1 զոհի և 3 տուժածի մասին:
6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ տեղի ժամանակով 21.49-ին, Յունան նահանգում: Էպիկենտրոնը եղել է Ցզինգո գավառում: Երկրաշարժին հաջորդել են ևս 2 սեյսմիկ ցնցումներ՝ ավելի փոքր ինտենսիվությամբ:
Իշխանությունները տարհանել են 56.900 տեղի բնակչի: Նահանգում հայտարարվել է արտակարգ արձագանքման բարձր մակարդակ: