Չափազանց գեղեցիկ հակամարտություն: Լավան ընդդեմ ծովի


18:34 , 6 սեպտեմբեր, 2012

Այս երկու լուսանկարիչները ռիսկի են դիմում իրենց կյանքը, որպեսզի իրականացնեն այս ցնցող լուսանկարները` լավայի և ծովի հակամարտության պահին: Նիկ Սելվեյը (28 տարեկան) և Սի Ջի Կեյլը (35 տարեկան) 43 աստիճան ջերմությամբ ջրերում ընդամենը մի քանի մետր են հեռու կանգնած պայթող լավայի շիթերից: